Եվրամիությունը կարևորում է տարածաշրջանի հետ հարաբերությունների խորացումը

Եվրամիությունը կարևորում է տարածաշրջանի հետ հարաբերությունների խորացումը

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան հարևանության և Արևմտյան Բալկանների հարցերով կառավարիչ-տնօրեն Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը շնորհավորել է Միրոսլավ Լայչակին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և կարևորել ԵՄ-ի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները:

Միրոսլավ Լայչակն իր հերթին նշել է, որ Եվրամիությունը կարևորում է տարածաշրջանի հետ հարաբերությունների խորացումը, Հարևանության քաղաքականության իրականացումը՝ շեշտելով, որ ՀՀ վարչապետի Բրյուսել կատարած այցը եղել է արդյունավետ և տպավորիչ:

Զրուցակիցներն անդրադարձել են Ասոցացման համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունների ընթացքին, ԵՄ Արևելյան հարևանության ծրագրի իրականացման մանրամասներին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին, քաղաքացիական հասարակության դերի կարևորությանը, Հայաստանում ընթացող կառուցվածքային բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, միջին խավի ձևավորմանը, ինչպես նաև անցագրային ռեժիմի պարզեցման հարցերին, հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---