Միրոսլավ Լայչակ. Աշնանը կմեկնարկեն մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունները

Միրոսլավ Լայչակ. Աշնանը կմեկնարկեն մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունները

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան Հարևանության և Արևմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրեն Միրոսլավ Լայչակին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, Նալբանդյանը շնորհավորեց վԼայչակին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ Լայչակի արժեքավոր դիվանագիտական փորձը կնպաստի Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայությանը և Հայաստանի ու ԵՄ-ի միջև համագործակցության հետագա զարգացմանը:

Խոսելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին՝ կողմերը կարևորեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների դրական ընթացքը, ինչպես նաև մտքեր փոխանակեցին Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների նախապատրաստման շուրջ:

Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացի շուրջ քննարկումների ընթացքում Միրոսլավ Լայչակը տեղեկացրեց, որ աշնանը սպասվում է այդ հարցով բանակցությունների մեկնարկը:

Զրուցակիցները քննարկեցին նաև օրերս ԵՄ-ի կողմից հրապարակված ԵՀՔ Գործողությունների ծրագրի կիրառման զեկույցը և Եվրոպական Հարևանության քաղաքականության վերանայման մասին հայտարարությունը:

Հանդիպանը անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային մի շարք հարցերի: Հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և ակնկալիքները հունիսի 25-ին նախատեսված գագաթաժողովից:

4  10.06.11 - Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան Հարևանության և Արևմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրեն Միրոսլավ Լայչակի հետ
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---