Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բրյուսել

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին մեկնեց Բրյուսել` մասնակցելու Աֆղանստանում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գործողություններին մասնակցող պետությունների պաշտպանության նախարարների նիստին:

Այցի ընթացքում նախատեսված են նաև Սեյրան Օհանյանի երկկողմ ձևաչափով հանդիպումները գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների, ինչպես նաև Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---