Հունիսի 13-ին Երևանում կկայանա չծխողների իրավունքների պաշտպանությանը նվիրված ցուցահանդես

Հունիսի 13-ին Երևանում կկայանա չծխողների իրավունքների պաշտպանությանը նվիրված ցուցահանդես

PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին` ժամը` 12:00-ին, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի հարակից բացօթյա տարածքում կկայանա ցուցահանդես` նվիրված չծխողների իրավունքների պաշտպանությանը: Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի քոլեջ-ստուդիայի սաները կներկայացնեն իրենց աշխատանքները` նվիրված ծխելու և երկրորդային ծխի ազդեցության հիմնախնդիրներին: Երիտասարդ ստեղծագործողներն արվեստի լեզվով իրենց վերաբերմունքն են արտահայտում այս արատավոր երևույթի նկատմամբ:

Ցուցահանդեսը կազմակերպում է Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ:

Ծխախոտի օգտագործումը և երկրորդային ծխի ազդեցությունը հանրային առողջապահության առաջնահերթ խնդիրներից է Հայաստանում և այն հնարավոր է կանխել: Ներկայիս օրենսդրությունը միայն մասնակի է պաշտպանում չծխողների, այդ թվում նաև երեխաների իրավունքները: Ավելին, դպրոցական տարիքի երեխաները ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը ինչպես տներում, այնպես էլ հանրային վայրերում: Այսպես օրինակ, յուրաքանչյուր 10 դեռահասներից 9-ը ապրում է տներում, որտեղ ծխում են իրենց ներկայությամբ, իսկ 8-ը ենթարկվում է ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությանը հանրային վայրերում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---