Իրանում վնասազերծվել են Քրդիստանի և Արևմտյան Ադրբեջանի տարածքներում գործող ահաբեկիչներ

PanARMENIAN.Net - Իրանի հետախուզության և անվտանգության աշխատակիցների համատեղ ուժերով իրականացված երկօրյա մասշտաբային օպերացիայի արդյունքում վնասազերծվել է ահաբեկչական խմբավորում, որը գործում էր Քրդիստանի և Արևմտյան Ադրբեջանի տարածքներում: Ինչպես հաղորդում է Iran.ru-ն, այդ մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին, օպերացիայի արդյունքում 4 ահաբեկիչ սպանվել է, երեքը ձերբակալվել են: Հետախուզության ծառայության պետը հիշեցրել է նաև երեք օր առաջ ոչնչացված խմբավորման մասին, որը կապված էր Քոմալա խմբի ահաբեկիչների հետ և բազմաթիվ ահաբեկչություններ էր իրականացրել Իրանի արևմուտքում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---