
Եթե այսօր քննարկվող հարցերը` ղարաբաղյան հակամարտության հիմնարար սկզբունքներն ընդունվեն, ապա խնդրի արդարացի լուծումը հնարավոր կդառնա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Բանակցություններն ընթանում են, և ես հուսով եմ, որ դրանք լավ արդյունքներ կտան»,- ասել է նա: Հիմա, նրա խոսքերով, բարենպաստ պայմաններ են ստեղծվել հարցի արդարացի լուծման համար: «Համատեղ հայտարարությունը, որով մայիսի վերջին ելույթ են ունեցել Մինսկի խմբի համանախագահ-երկրների ղեկավարները, դա շատ շուրջ ահազանգ է: Այնտեղ նշվում է, որ ներկա ստատուս քվոն անընդունելի է: Հայտարարության մեկ այլ կարևոր պահն այն է, որ դրանում մեջբերում են Հելսինկյան եզրափակիչ ակտը: Հելսինկյան եզրափակիչ ակտում ոչ մի հակասություններ չկան երկրների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի միջև: Այսինքն, այս երկու սկզբունքներն արտացոլվել են մեկ համաձայնագրում, և ես կարծում եմ, որ դա նույնպես դրական երևույթ է»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքերով, Ադրբեջանը խաղաղ լուծման կողմնակից է: «Մենք ցանկանում ենք, որպեսզի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Ես կարծում եմ, որ այսօր քննարկվող տարբերակը վերջին շանսն է»,- ասել է Ալիևը:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների հայտարարությունից հետո հակամարտության խաղաղ լուծման հույսերն աճել են»,- ասել է Ալիևը