Մշակույթի նախարարությունը կփորձի օգնել ջութակահար Ավանեսյանին մեկնելու Մոսկվա

Մշակույթի նախարարությունը կփորձի օգնել ջութակահար Ավանեսյանին մեկնելու Մոսկվա

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարությունը համապատասխան պետական կառավարման մարմինների հետ միասին ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները ապահովելու Հրաչյա Ավանեսյանի մասնակցությունը հունիսի 13-ին Չայկովսկու անվան մրցույթին Մոկսվայում:

Մամուլում և Facebook սոցիալական ցանցում օրերս հնչեցված Հայաստանի քաղաքացի (մշտական բնակության վայրը` Բելգիա), ջութակահար Հրաչյա Ավանեսյանի ՌԴ Մոսկվա քաղաքում անցկացվող Պ. Ի. Չայկովսկու անվան միջազգային մրցույթին մասնակցելու խնդրի առնչությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ ջութակահար Հրաչյա Ավանեսյանը այս տարիների ընթացքում իր զինվորական պարտադիր ծառայության հետ կապված խնդրի վերաբերյալ երբևէ չի դիմել իրենց:

Ջութակահարը բազմաթիվ հաջողություններ է ունեցել արտերկրում. նրան Բելգիայի Թագուհի Ելիզաբեթի անվան ակադեմիայում տրամադրվել է Իտալացի աշխարհահռչակ վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած “Piatti” ջութակը, որի վրա երկար տարիներ նվագել է լեգենդար ջութակահար Նիկկոլո Պագանինին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---