11 հունիսի 2011 - 13:21 AMT
The Yuval Ron խմբի Ստամբուլի համերգը հետաձգվել է պաղեստինամետ ակտիվիստների շնորհիվ

Mavi Marmara կոչված մի խումբ պաղեստինամետ ակտիվիստների բողոքի արդյունքում Yuval Ron խմբի Ստամբուլում կայանալիք համերգը հետաձգվել է: Բողոքի պատճառը թուրք-իսրայելական բախումների արդյունքում 9 ակտիվիստ թուրքերի սպանությունն է: Խմբի մեջ ընդգրկված են նաև հրեա երաժիշտներ, հայտնում է Zaman-ը:

Արաբ, հրեա և հայ արտիստներից բաղկացած The Yuval Ron համույթը հունիսի 9-ին համերգով հանդես պետք է գար Ստամբուլի Sultanahmet Amphitheatre-ում: Համերգը կազմակերպել էր Միջմշակութային երկխոսության պլատֆորմը, Ստամբուլի քաղաքապետարանի մշակութային Kultur հաստատությունը:

Խումբը բաղկացած է արաբ, հրեա և հայ արտիստներից, կազմավորվել է շուրջ մեկ տասնամյակ առաջ, որի նպատակն է մեղմել ազգային, ռասայական, կրոնական և մշակութային տարբերությունները երաժշտության և պարի միջոցով:

Խումբը երկար ճանապարհ է անցել 1999թ-ից սկսած իրենց հոգևոր կատարումներով և հանդիսատեսին մաքուր երաժշտության հետ կապելով: Նրանց երաժշտությունը հնչում է ֆիլմերում, թատրոններում և պարային համարներում: