Հայաստանի Ձիասպորտի ֆեդերացիան կհամագործակցի ֆրանսիացի մասնագետների հետ

Հայաստանի Ձիասպորտի ֆեդերացիան կհամագործակցի ֆրանսիացի մասնագետների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանում է գտնվում Ֆրանսիայի կառավարությանն առընթեր ձիերի հարցերի հատուկ վարչության պետ Ժան Լենը, որը հունիսի 11-ին Հայաստանի Ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանի հետ համատեղ մամլո ասուլիս անցկացրեց:

«Մենք համագործակցելու ենք հայկական ֆեդերացիայի հետ, հայ գործընկերներին կծանոթացնենք մեր փորձին: Համագործակցությունը կզարգանա երեք կետերով` ձիերի գենետիկայի բարելավում, սպորտային գույքի ձեռքբերում և մասնագետների պատրաստում»,- ասել է Լենը:

Հայ մասնագետները ուսուցման դասընթաց կանցնեն Ֆրանսիայում, կկարողանան այդ գիտելիքները տարածել Հայաստանում: Լենի խոսքով, Ֆրանսիայում ձիասպորտը շատ բարձր մակարդակում է, և ֆրանսիացիներն այն դիտարկում են և' որպես սպորտ, և' զվարճանք: «Հուսով եմ` մեր ծրագրերը շատ շուտով կիրականան, և մեզ կմիանան նաև Բելգիան, Գերմանիան, Իտալիան և այլ երկրներ, որտեղ զարգացած է ձիասպորտը»,- ընդգծել է ֆրանսիացի մասնագետը:

Հայրապետյանն իր հերթին նշել է, որ Հայաստանում արդեն մի քանի միջազգային առաջնություններ են կայացել, և այժմ իրենք նպատակ են դրել ավելի խոշոր մրցաշարեր կազմակերպել, սակայն դրա համար հարկավոր է շատ աշխատել: «Ամենածանր աշխատանքը առաջնություն նախապատրաստելն է, ձիերի փոխադրումն ապահովելը և նրանց համար լավ պայմաններ ստեղծելը»,- ասել է հայկական ֆեդերացիայի նախագահը:

Ժան Լենն այցելել է Հովիկ Հայրապետյանի անվան ձիարշավարան և հիացած է պայմաններով. «Սակայն միջազգային առաջնությունների կազմակերպման համար անհրաժեշտ է մեծացնել վազքուղիների և ախոռների քանակը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---