11 հունիսի 2011 - 17:59 AMT
Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կկայանա հունիսի 30-ին

Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) հաջորդ հանրահավաքը կկայանա հունիսի 30-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց ՀԱԿ-ի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Նրա խոսքով, հանրահավաքը կմեկնարկի ժամը 19:00-ին Երևանի Ազատության հրապարակում: Ընդ որում, նա ասաց, որ քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել հանրահավաքի անցկացումն Ազատության հրապարակում: Սակայն, Արման Մուսինյանը չհաղորդեց, թե ընդդիմությունը ինչ հարցեր է մտադիր բարձրացնել հանրահավաքի ժամանակ` ասելով, որ մոտ ժամանակներս այս կապակցությամբ համապատասխան տեղեկատվություն կտարածի: