Ղարաբաղ. Մերձեցե՞լ են արդյոք Մոսկվայում կողմերի դիրքորոշումները

Ղարաբաղ. Մերձեցե՞լ են արդյոք Մոսկվայում կողմերի դիրքորոշումները

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այդ հանդիպումն անցկացվել է Կազանում հունիսի 25-ին նախատեսվող Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, ԱԳՆ ղեկավարների քննարկումների արդյունքում հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ: Այդ փաստաթղթի նախագիծը քննարկվելու է եռակողմ գագաթնաժողովում հունիսի վերջին:

Մայիսի 26-ին Դովիլում ըդունված հայտարարությունում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:

14  Արցախ. Ազատագրված տարածքներ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---