Կանադայի հայերը հացադուլ են անցկացնում ի նշան բողոքի Հայոց ցեղասպանության Ժխտման դեմ

Կանադայի հայերը հացադուլ են անցկացնում ի նշան բողոքի Հայոց ցեղասպանության Ժխտման դեմ

PanARMENIAN.Net - Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչների խումբը 72-ժամյա հացադուլ են սկսել Տորոնտոյում թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման դեմ: Ինչպես նշվում է ՀՅԴ Երիտասարդական միության կողմից PanARMENIAN.Net ստացված հաղորդագրությունում, հացադուլը դադարեցվելու է հունիսի 13-ին Տորոնտոյում Թուրքիայի հյուպատոսարանի շենքի մոտ:

Ինչպես նշել է ՀՅԴ Երիտասարդական միության ակտիվիստներից Մարկ Փայլագյանը, որը նույնպես մասնակցում է հացադուլին, հացադուլի նպատակն է ցույց տալ աշխարհին և հասարակությանը, որը թեև անցել է 96 տարի, աշխարհը չի մոռացել Հայոց ցեղասպանությունը: «Թուրքական կառավարությունը պետք է ճանաչի և ընդունի սեփական պատմությունը, որպեսզի ցեղասպանություն անունով հանցագործությունն այլևս չկրկինվի»,- ասել է Մարկ Փայլագյանը: Հատկանշական է, որ այդ ակցիան տեղի է ունենում Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների ֆոնի վրա, ինչը պատահական չէ: Այդպիսով ակցիայի մասնակիցները ցանկանում են ուղերձ հղել թուրքական իշխանություններին, որ աշխարհը լուռ չի հետևելու Թուրքիայում մարդու իրավունքների խախտմանը և Հայոց ցեղասպանության հերքմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---