Արգենտինայի նախագահը Պետրո Մուրադյանին նշանակել է խտրականության դեմ պայքարի ինստիտուտի ղեկավար

Արգենտինայի նախագահը Պետրո Մուրադյանին նշանակել է խտրականության դեմ պայքարի ինստիտուտի ղեկավար

PanARMENIAN.Net - Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես-Քիշները Պետրո Մուրադյանին նշանակել է խտրականության, քսենոֆոբիայի և ազգայնամոլության դեմ պայքարի ինստիտուտի տնօրեն 180 օր ժամկետով: Այդ մասին հաղորդում է «Հայաստան» թերթը, որը լույս է տեսնում Բուենոս Այրեսում: Մուրադյանի նշանակումը պայմանավորված է ինստիտուտի տնօրեն Գլաուդիո Մորկատոյի և փոխտնօրեն Մարիա Ռաշիտոյի հրաժարականներով:

Մուրադյանը խտրականության և ռասիզմի դեմ պայքարի ոլորտի փորձագետ է, մասնակցել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ հանձնաժողովի խտրականության դեմ պայքարի հայեցակարգի մշակմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---