13 հունիսի 2011 - 12:14 AMT
Հայաստանի ֆուտբոլի մինչև 16 տարեկանների հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանում

Հունիսի 12-ից Հայաստանի ֆուտբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանում: Հավաքը կավարտվի հունիսի 17-ին և թիմը երկու ընկերական խաղ կանցկացնի վրաստանցի իր հասակակիցների հետ: Խաղերը տեղի կունենան հունիսի 15-ին և 17-ին, PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՖՖ մամլո ծառայությունում:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոման Սիմոնյանը հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ՝ Վոլոդյա Ավագյան, Հովհաննես Ղազարյան («Բանանց»), Հենրի Ավագյան («Միկա»):

Պաշտպաններ՝ Վահան Ադլոյան «Բանանց», Հայկ Մարգարյան «Փյունիկ», Արմեն Հովհաննիսյան «Բանանց», Ռոբերտ Հակոբյան «Փյունիկ», Խաչատուր Խաչատրյան «Փյունիկ», Նարեկ Պետրոսյան «Բանանց»:

Կիսապաշտպաններ՝ Դավիթ Մուրադյան «Բանանց», Նարեկ Ասլանյան «Փյունիկ», Արամ Սարգսյան «Բանանց», Գեղամ Թումբարյան «Փյունիկ», Ավիկ Բարսեղյան «Փյունիկ», Վարդան Խաչատրյան «Բանանց», Միքայել Խաշմանյան «Բանանց», Հովհաննես Փափազյան «Փյունիկ»:

Հարձակվողներ՝ Արտակ Էկնոյան «Բանանց», Էդուարդ Ավագյան «Բանանց», Նորայր Տիգրանյան «Զենիթ», Ռուսաստան, Օրբել Համբարձումյան «Ուլիս»: