13 հունիսի 2011 - 12:36 AMT
Թբիլիսիում բացվել է հայկական մշակութային կենտրոն

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան հունիսի 12-ին մասնակցել են Թբիլիսիում հայկական մշակութային կենտրոնի բացմանը: Բացման ժամանակ Թբիլիսիի քաղաքապետը կարևորել է հայ-վրացական մշակութային կապերը, շեշտելով, որ քաղաքի մշակութային կյանքում իրենց ուրույն տեղն ունեն նաև թիֆլիսահայերը:

Իր հերթին Կարեն Կարապետյանը նույնպես կարևորել է կենտրոնի ստեղծումը և երկու ազգերի համագործակցությունը:

Կենտրոնի բացմանը ներկա էր նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Նա նշել է, որ նման կենտրոնի բացումը նշանակում է սերտ համագործակցություն Հայաստանի և Վրաստանի միջև, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»: