Հայ սուսերամարտիկները Վրաստանի բաց առաջնությունում նվաճել են արծաթ և բրոնզ

Հայ սուսերամարտիկները Վրաստանի բաց առաջնությունում նվաճել են արծաթ և բրոնզ

PanARMENIAN.Net - Քութայիսում ավարտվել է Վրաստանի սուսերամարտի բաց առաջնությունը, որին մասնակցել են 33 մարզիկներ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից և Քուվեյթից, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:

Հայ մարզիկներից մրցանակային տեղեր են զբաղեցրել երկուսը: Խոցասուսերում Միքայել Ղազարյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ Հենրիկ Ղարագյոզյանը` 3-րդ:

Հունիսի 17-ին Հայաստանի սուսերամարտի հավաքականը կրկին Վրաստանում ելույթ կունենա երիտասարդների շարքում միջազգային մրցաշարում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---