13 հունիսի 2011 - 15:04 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում տեղի է ունեցել «Վկայարան Հայկական ցեղասպանության» գրքի երկրորդ հատորի շնորհանդեսը

Հունիսի 13-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի է ունեցել լիբանանահայ հեղինակ Հարություն Իսկահատյանի «Վկայարան Հայկական ցեղասպանության» գրքի երկրորդ հատորի շնորհանդեսը:

Հեղինակը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գրքի առաջին հատորը գրել է 7 տարում, իսկ երկրորդ հատորը գրվել է 1 տարվա ընթացքում: Նա նաև հավելել է, որ մոտ երեք ամիս հետո լույս կտեսնի գրքի երրորդ հատորը: Գիրքը իրենից ներկայացնում է տարբեր տարիներին հրատարակված հուշագրական գրքերի ամփոփում է: Առաջին հատորում ընդգրկված է շուրջ 90, իսկ երկրորդ գրքում` 55 հուշագրական գրքերի ամփոփում:

ՖՈՏՈՇԱՐՔ