Հայ ճարտարապետները շահեկան ինքնատիպություն են հաղորդել Ստամբուլին

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին ՀՀ Ճարտարապետության ազգային-թանգարան ինստիտուտում կայանալու է«Արևմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որը կազմակերպվել է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը:

Ցուցահանդեսում կներկայացվեն 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին Ստամբուլի քաղաքաշինական դիմագծի ձևավորման մեջ կարևոր դեր ունեցած հայ ճարտարապետների ստեղծագործությունները, որոնք կվերակենդանացնեն մեր օրերում մոռացության մատնված հայ ճարտարապետներին ու նրանց գործերը:

Ցուցահանդեսում կներկայացվեն Ստամբուլի ճարտարապետական կերպարանավորման գործում իրենց բաժինը բերած հայ ճարտարապետները, որոնք անցյալից եկող իրենց փորձառության հետ մեկտեղ յուրացնելով արևմտյան ճարտարապետության ավանդույթները, եվրոպական ոճը ներմուծեցին Ստամբուլ, քաղաքին հաղորդելով շահեկան ինքնատիպություն:

Ցուցահանդեսը ընդգրկում է ավելի քան 40 հայ ճարտարապետների 100-ից ավելի գործերի լուսանկարներ: Ցուցահանդեսի ընթացքում այցելուները առիթ կունենան նյութի վերաբերյալ երկու կարճ ժապավեններ դիտել, տեղեկություններ ստանալ ճարտարապետների և նրանց կառույցների մասին:

Ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն պոլսահայ ճարտարպետներին նվիրված դասախոսություններ: Առաջին դասախոսությունը կկայանա հունիսի 15-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---