13 հունիսի 2011 - 15:09 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Արաբո»-ի հրամանատար. Բանակցությունները չի կարելի շարունակել, քանի դեռ Ղարաբաղի կարգավիճակն անորոշ է

Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը վերջնականապես չի որոշվել, չի կարելի շարունակել բանակցությունները: Այդ մասին հայտարարել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ Ադրբեջանի կողմից Շահումյանի շրջանի օկուպացման 19-ամյակին նվիրված մամլո ասուլիսում:

Ըստ նրա, ժամանակն է, որ հայկական կողմը փոխի իր դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում: «Այն մարդիկ, որոնք հանդես են գալիս Մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման օգտին, չեն ասում, թե հատկապես ինչն է լավը այդ փաստաթղթում: Մենք առաջարկում ենք, որ Քարվաճառը, Լաչինը, Շահումյանը, Գետաշենը նախկին ԼՂԻՄ-ի հետ միասին հայտարարվեն անձեռնմխելի տարածքներ: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի շարունակել բանակցությունները»,-ասել է Եղիազարյանը:

Իր հերթին Արցախյան պատերազմի մասնակից, «Արաբո» ջոկատի անդամ Հակոբ Հակոբյանը հայտարարել է, որ օկուպացված Շահումյանի շրջանի նախկին բնակիչները մինչ օրս սպասում են այն օրվան, թե երբ կկարողանան վերադառնալ իրենց հայրենի հողը:

ՖՈՏՈՇԱՐՔ