Շահումյան-Գետաշենի նախկին բնակիչները պահանջում են մշտապես արծարծել Հյուսիսային Արցախի օկուպացիայի խնդիրը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից Հյուսիսային Արցախի օկուպացիայի խնդիրը չի կարելի անուշադրության մատնել: Այդ մասին հայտարարել է «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության ղեկավար Էդիկ Բալայանը Ադրբեջանի կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի 19-ամյակին նվիրված մամլո ասուլիսում:

«Մենք բազմիցս ենք կոչ արել ԵԱՀԿ ՄԽ-ին, որպեսզի նրանք դիտարկման խումբ գործուղեն Հյուսիսային Արցախ, որտեղ ադրբեջանական իշխանությունները բնակեցման ակտիվ քաղաքականություն են վարում»,-ասել է Բալայանը՝ հավելելով, որ նրանց խնդրանքն այդպես էլ դրական պատասխան չստացավ: Ինչպես նշել է միության ղեկավարը, Հյուսիսային Արցախի նախկին բնակիչները դժգոհ են նրանից, որ ԵԱՀԿ ՄԽ-ն միակողմանի մոտեցում է ցուցաբերում այդ հարցում և կատարում է միայն ադրբեջանական կողմի պահանջները:

Բալայանն ընդգծել է, որ Հյուսիսային Արցախն ապագա չունի Ադրբեջանի կազմում: Նա համոզված է, որ քանի դեռ արցախյան կողմը չի մասնակցում բանակցություններին, Հյուսիսային Արցախի հարցը չի բարձրացվի բանակցություններում:

15  Արցախյան պատերազմ
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---