13 հունիսի 2011 - 16:39 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորվել են ջերմ ու գործընկերային հարաբերություններ

Հունիսի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիային:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հաճախակի դարձած հայ-ամերիկյան փոխայցելությունները, քննարկվող հարցերի լայն շրջանակը եւ բովանդակությունը վկայում են երկու պետությունների միջեւ ձեւավորված ջերմ ու գործընկերային հարաբերությունների մասին:

Էդվարդ Նալբանդյանն ու Թոմաս Մելիան անդրադարձան ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող ջանքերին, այդ ուղղությամբ արձանագրված դրական առաջընթացին եւ հետագա քայլերին:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրուցակիցները քննարկեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցեր:

ՖՈՏՈՇԱՐՔ