13 հունիսի 2011 - 17:35 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 25 մլն դրամ կհատկացնի կարկուտից տուժած գյուղտնտեսություններին օգնելու համար

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը 25 մլն դրամ կհատկացնի այն գյուղացիներին, ում տնտեսությունը տուժել է ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին տեղացած կարկուտի պատճառով, հաղորդում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը:

Աղբյուրի համաձայն, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն առաջջինն էր, ով պատրաստակամություն հայտնեց օգնելու տուժած համայնքներին: Ռալֆ Յիրիկյանը «ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» միջոցով կատարել է 25 մլն դրամի նվիրատվություն: Հիմնադրամի գործունեության նպատակը ամենաանապահով գյուղտնտեսություններին, ինչպես նաև բնական երևույթների հետևանքով տուժածներին աջակցելն է: