13 հունիսի 2011 - 20:30 AMT
Հայաստանի առաջին նախագահը ներկայացրել է ԱՄՆ պաշտոնյային ՀԱԿ-ի մոտեցումները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ

Հունիսի 12-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիայի հետ:

Հյուրերի խնդրանքով ՀՀ Առաջին նախագահը ներկայացրել է Կոնգրեսի մոտեցումները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, ժողովրդավարության հաստատման հեռանկարների, համատարած կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ, որպես հիմնական ճանապարհ նշելով երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցակցումը:

Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը և Ավետիս Ավագյանը: