Բաքվում պատրաստվում են Կազանի հանդիպման ցանկացած ելքի` և' պատերազմի, և' խաղաղության

Բաքվում պատրաստվում են Կազանի հանդիպման ցանկացած ելքի` և' պատերազմի, և' խաղաղության

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պատրաստ է ինչպես ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների ստորագրմանը, այնպես էլ Կազանում հունիսի 25-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անարդյունք ելքին, հայտնել է քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն: «Մենք շատ կուզենայինք Կազանում ղարաբաղյան հիմնահարցի դրական լուծում ստանալ, սակայն Բաքվում լավ են պատրաստված այդ հանդիպման երկու հնարավոր ելքերից ցանկացածին` ինչպես հաշտության պայմանագրին, այնպես էլ այլընտրանքային ճանապարհին` ռազմական»,- նշել է քաղաքագետը: Նրա կարծիքով, առաջին դեպքում ադրբեջանական կողմը «նպատակուղղված գնալու է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ճանապարհով և նորերն է կնքելու, որպեսզի վերջնականապես և խաղաղ միջոցներով լուծի ղարաբաղյան հիմնախնդիրը»:

«Հակառակ դեպքում Ադրբեջանում բավականաչափ ռազմական, ֆինանսական, դիվանագիտական և մարդկային ռեսուրսներ կան հարցն այլ կերպ` կտրուկ և արագ լուծելու համար»,- ասել է Ահմեդօղլուն, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---