Ղարաբաղյան կարգավորման մասին փաստաթուղթը չի ընդգրկվի ՆԱՏՕ ԽՎ օրակարգում, գտնում է Կարեն Ավագյանը

Ղարաբաղյան կարգավորման մասին փաստաթուղթը չի ընդգրկվի ՆԱՏՕ ԽՎ օրակարգում, գտնում է Կարեն Ավագյանը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովում (ԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին փաստաթղթի նախագիծը, ամենայն հավանականությամբ, չի ընդգրկվի ՆԱՏՕ ԽՎ օրակարգում: Այդ մասին նա հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին` մեկնաբանելով ադրբեջանական պատգամավոր Մալախատ Իբրագիմգըզըի հայտարարությունն այն մասին, որ ՆԱՏՕ ԽՎ ՆԱՏՕ ԽՎ-ում աշխատանք է տարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ փաստաթղթի ընդունման շուրջ, և որ ՆԱՏՕ-ն օժանդակում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»: Ավագյանը նշել է, որ ՆԱՏՕ ԽՎ-ն բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի շրջանակներում և հաշվի առնելով երեք հիմնական սկզբունքները` հակամարտության լուծումը բացառապես խաղաղ ճանապարհով, ազգերի ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականությունը: «Այդ մասին բազմիցս հայտարարվել է»,- ընդգծել է Ավագյանը: Հայաստանյան պատգամավորը նշել է, որ ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է ՆԱՏՕ ԽՎ-ում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ քննարկումներ ծավալել, և այդ փորձերը միշտ ձախողվել են, մասնավորապես, ՆԱՏՕ ԽՎ նախորդ նիստում: «Կարծում եմ, որ այդ հարցը քննարկման չի դրվի հաջորդ նիստում»,- ավելացրել է Ավագյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---