YouTube-ում հայտնվել են հայկական ըննդիմությանը վարկաբեկող նոր կադրեր 2008 թվականի մարտի դեպքերից

YouTube-ում հայտնվել են հայկական ըննդիմությանը վարկաբեկող նոր կադրեր 2008 թվականի մարտի դեպքերից

PanARMENIAN.Net - YouTube-ում հայտնվել են հայկական ըննդիմությանը վարկաբեկող երկու նոր տեսանյութ 2008 թվականի մարտի դեպքերից: Երկու տեսանյութերում, որոնք վերնագրված են «The Real face of Levon Ter Petrosyan (HAK) - part 1 и part 2», մատնանշվում է, որ Երևանի քաղաքապետարանի դիմացի հանրահավաքը ինքնաբուխ չի եղել, այն հատուկ կազմակերպվել է Հայաստանի ազգային կոնգրեսի կողմից: Նյութերում նաև ցուցադրվում է ՀԱԿ առաջնորդների վիրավորական և անհարիր վերաբերմունքը. խոսքը մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի մասին է, ով հանրահավաքների մասնակիցների, ընդդիմության շարժման մեջ իր ընկերների հասցեին բավական անտակտ արտահայտություններ է կատարում հեռախոսազրույցների ժամանակ, նույն զրույցների ժամանակ իր խոսակիցների հետ միասին գոհունակություն է հայտնում ոստիկանական մեքենաների այրման և «Երևան Սիթի»՚՚ խանութի թալանի կապակցությամբ: Պետք է նշել, որ երկու տեսանյութն էլ բավական պրոֆեսիոնալ մոնտաժված են, և զգացվում է, որ դա սիրողական շախատանք չէ: Բացի այդ, վերջին ժամանակներում YouTube-ում սկսել են ի հայտ գալ մինչ այժմ անհայտ կադրեր` կապված մարտի ողբերգական դեպքերի հետ:

Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---