Մանուկ Վարդանյան. Տրանսպորտի ոլորտում օրենսդրությունը հանրապետությունում ամենալիբերալն է

Մանուկ Վարդանյան. Տրանսպորտի ոլորտում օրենսդրությունը հանրապետությունում ամենալիբերալն է

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Երևանում տեղի է ունեցել Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միության (IRU) Եվրասիայի երկրների հետ կապերի կոմիտեի (ԿԿ-ԵՄ) նիստը, որին մասնակցել են ԱՊՀ երկրների ներկայացուցիչները:

Տրանսպորտի ոլորտը առևտրի և տնտեսական կայուն զարգացման ապահովման գերակա ուղղություններից է, որի պատճառով Հայաստանի կառավարության ջանքերն ուղղված են ավելի բարենպաստ պայմանների ապահովմանը, ասել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը` ողջունելով նիստի հյուրերին: Միաժամանակ նա նշել է, որ տրանսպորտի ոլորտում օրենսդրությունը հանրապետությունում ամենալիբերալն է: Նրա խոսքերով, տրանսպորտի նախարարությունը քայլեր է ձեռնարկել փոխադրումների ոլորտի բարելավման համար, ինչպես նաև կարևոր նախագիծ է իրագործում «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության համար:

Իր հերթին IRU գլխավոր քարտուղար Մարտին Մարմինը կարևորել է բոլոր արժեքների ինտեգրացումը, որոնք գործարկված են տրանսպորտային փոխադրումների մեջ: Նա նաև ասել է, որ Հայաստանը, չունենալով ելք դեպի ծով, շատ բարձր է գնահատում ավտոտրանսպորտային փոխադրումների ոլորտը: «Այստեղ Հայաստանը պետք է սերտորեն համագործակցի այն երկրների հետ, որոնք նրան, այպես ասած, կտանեն դեպի ծով»,- ասել է նա:

Մարմինը նաև կարևորել է ստորագրված հուշագիրը, որը, նրա կարծիքով, մեծ օգուտ կբերի Հայաստանին: Նիստի մասնակիցները քննարկել են մի շարք հարցեր, որոնք կապված են բեռնափոխադրումների և տրանսպորտային փոխադրումների հետ:

ՀՀ տրանսպորտի նախարարությունը և IRU-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Հայաստանի, Ասիայի, Եվրոպայի և համաշխարհային շուկաների տարածքներով ավտոտրանսպորտային փոխադրումների զարգացման մասին:

Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միությունը (IRU) համաշխարհային կազմակերպություն է, որը զբաղվում է ավտոտրանսպորտի խնդիրներով 68 երկրներում և 4 մայրցամաքներում: IRU-ն պաշտպանում է ողջ ոլորտի շահերը անկախ նրանից, խոսքը գնում է ուղևորափոխադրումների թե բեռնափոխադրումների մասին և ներկայացնում բոլոր տրանսպորտային օպերատորների շահերը:

IRU-ն հիմնվել է 1948-ին, կենտրոնակայանը գտնվում է Ժնևում (Շվեյցարիա), ունի երկու ներկայացուցչություն Բրյուսելում և Մոսկվայում: Հայաստանը IRU անդամ է դարձել 1999-ին:

6  14.06.11 - Երևանում տեղի է ունեցել Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միության (IRU) Եվրասիայի երկրների հետ կապերի կոմիտեի (ԿԿ-ԵՄ) նիստը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---