Շվեդիայի ԱԳ նախարարը հավաստիացրել է, որ Բաքվում նշել է, որ ղարաբաղյան խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Շվեդիայի ԱԳ նախարարը հավաստիացրել է, որ Բաքվում նշել է, որ ղարաբաղյան խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է երկու կողմերի փոխզիջում: Այդ մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը:

Ըստ Բիլդտի, հակամարտության գոտում լարվածության մեղմացման և վստահության ամրապնդման համար պետք է բոլոր միջոցները ձեռնարկվեն և հենց դրա մասին է նա խոսել Բաքու այցելության ժամանակ: «Փոխզիջման հնարավոր կլինի հասնել կողմերի միջև ընթացող բանակցություններում»,-ասել է Բիլդտը:

Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը հավաստիացրել է նաև, որ իր երկիրը սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը և հուսով է, որ կողմերին կհաջողվի խաղաղ համաձայնության գալ մոտ ապագայում:

4  14.06.11 - Հայաստանի ու Շվեդիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կառլ Բիլդտի մամլո ասուլիսը
5  14.06.11 - Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտի հետ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---