Հայաստանի Ֆրանսիական համալսարանում ընթանում է UFAR Chess Cup շախմատի մրցաշարը

Հայաստանի Ֆրանսիական համալսարանում ընթանում է UFAR Chess Cup շախմատի մրցաշարը

PanARMENIAN.Net - Հունիսի 13-22-ը Հայաստանի Ֆրանսիական համալսարանում ընթանում է UFAR Chess Cup շախմատի մրցաշարը, որին մասնակցում են 60 շախմատիստներ: Բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ մրցանակակիրները՝ մեդալներ, մրցումների չեմպիոնին կհանձնվի նաև Հայաստանի Ֆրանսիական համալսարանի գավաթը:

Մրցաշարը կազմակերպել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ, PanARMENIAN.Net ին է հայտնել համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Դավիթ Խիտարյանը: Գլխավոր մրցավար է նշանակվել միջազգային մրցավար Երվանդ Հակոբյանը:

 Ուշագրավ
Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հայտնել է, որ միանշանակ կմնա ֆուտբոլում
Բայրամյանը հավաքականին կմիանա առաջիկա հավաքի ընթացքում`