14 հունիսի 2011 - 17:35 AMT
Հենրիխ Մխիթարյանի թիմը Ստամբուլում կխաղա թուրքական «Ֆեներբախչեի» դեմ

Հուլիսի 21-ին Ուկրաինայի չեմպիոն և գավաթակիր «Շախտյորը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ընկերական խաղ է անցկացնելու թուրքական «Ֆեներբախչեի»հետ:

Միրչա Լուչեսկուի և Այքյուտա Քոջամանի սաները խաղալու են Ստամբուլի «Շյուքրու Սարաչօղլու» մարզադաշտում, որտեղ կարող է տեղավորվել 58990 մարդ: