Բակո Սահակյան. Հրադադարի խախտումները չեն կարող փոխել ԼՂ և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությունը

Բակո Սահակյան. Հրադադարի խախտումները չեն կարող փոխել ԼՂ և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությունը

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև բավական կայուն ռազմաքաղաքական հավասարակշռություն կա, որն էլ կայունության առանցքային բաղկացուցիչներից մեկն է ինչպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում, այնպես էլ Հարավային Կովկասում»,- հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը«Վոյեննի դիպլոմատ» ամսագրին տված հարցազրույցում:

Անդրադառնալով իրադրությանը սահմանին` Սահակյանը նշել է, որ ժամանակ առ ժամանակ ադրբեջանական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը: «Վերջին ժամանակներս խախտումները հաճախացել են: Սակայն դրանք չեն կարող փոխել առկա հավասարակշռությունը կամ էլ կոտրել մեր ժողովրդի ու բանակի ոգին: Թեև հարկ է խոստովանել, որ նման գործողություններով Ադրբեջանն առավել ուժեղացնում է իր հանդեպ անվստահությունն ու հարվածում խաղաղ գործընթացին»,- ասել է Արցախի Հանրապետության նախագահը:

Ընդ որում, Բակո Սահակյանը նշել է, որ ղարաբաղյան կողմը պարբերաբար հանդես է գալիս փոխվստահության ամրապնդման միջոցների իրականացման տարբեր առաջարկներով: «Օրինակ` մենք առաջարկեցինք դիպուկահարներին հեռացնել շփման գծից: Սակայն ադրբեջանական կողմն ընդվզում է մեր ցանկացած առաջարկի դեմ, որքան էլ որ այն կառուցողական լինի»,- նկատել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---