Ֆրանսիացի փորձագետ. Կազանում կընդունվի հռչակագիր Ղարաբաղի մասին և ոչ ավելին

Ֆրանսիացի փորձագետ. Կազանում կընդունվի հռչակագիր Ղարաբաղի մասին և ոչ ավելին

PanARMENIAN.Net - Ամենայն հավանականությամբ, Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ընդունվելու է որոշակի հռչակագիր բարի կամքի մասին և ոչ ավելին: Երեք երկրների նախագահները կարգավորման հիմնական սկզբունքների մասին հիշատակելուց առաջ չեն գնա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, վերլուծաբան Կայծ Մինասյանը:

Մինասյանը կարծում է, որ կողմերը չեն ցանկանում հանդես գալ «վատ տղայի» դերում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջ, բայց չեն ցանկանում զոհել իրենց շահերը: Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը կարող է ազդել Ղարաբաղի շուրջ բանակցությունների ընթացքի վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---