Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից Միշել Բահմանն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ նախագահի պաշտոնում

Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից Միշել Բահմանն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի անդամ, Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից Միշել Բահմանը պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ իր թեկնածությունն է առաջադրելու ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Իր որոշման մասին Բահմանը հայտարարել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուների վերաբերյալ առաջին քննարկումների ժամանակ, որոնք կայացան Նյու Հեմփշիր նահանգում: Բահմանն առայժմ միակ կինն է, որը 2012 թվականին Սպիտակ տան համար պայքարելու մտադրություն է հայտնել:

Հանրապետական կուսակցության առաջին նախնական ընտրությունները կկայանան 2012 թվականի փետրվարից ոչ շուտ: Իսկ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2012 թվականի նոյեմբերին: ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամ Բարաք Օբաման արդեն պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը երկրորդ ժամկետի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---