Բակո Սահակյան. Ստեփանակերտի օդանավակայանը երկրի ռազմավարական կարևորագույն օբյեկտներից մեկն է

Բակո Սահակյան. Ստեփանակերտի օդանավակայանը երկրի ռազմավարական կարևորագույն օբյեկտներից մեկն է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԿԱ քաղաքացիականավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում քաղաքացիական ավիացիայի զարգացմանը և այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքներին, որոնց մասին տեղեկություններ է ներկայացրել ԼՂՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը:

Արցախի նախագահն ընդգծել է, որ օդանավակայանը հանդիսանում է հանրապետության ռազմավարական կարևորագույն օբյեկտներից մեկը, որի շահագործման ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է իրականացվեն անթերի ձևով, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

28  Ստեփանակերտի օդանավակայան
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---