«Հայազնը» արդեն հավաքել է 4000 ստորագրություն Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու օգտին 15 հունիսի 2011 - 10:57 AMT PanARMENIAN.Net - «Հայազն» հասարակական կազմակերպությունը ստորագրահավաք է կազմակերպել «Շուշի» առանձին գումարտակի նախկին հրամանատար, ղարաբաղյան պատերազմի հերոս, Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանին հայկական քաղաքացիություն տրամադրելու համար: Ինչպես նշել է լրագրողների հետ զրույցում կազմակերպության վերահսկիչ մարմնի անդամ Արմեն Մկրտչյանը, Սեֆիլյանը բազմիցս դիմել է Հայաստանի և Արցախի իշխանություններին քաղաքացիություն ստանալու համար, սակայն նրան մերժել են: Մկրտչյանը հաղորդել է, որ հուլիսի 10-ին լրանում է Ժիրայր Սեֆիլյանի 44 տարին, և «Հայազն» շարժման ակտիվիստները երթով գնալու են նախագահի նստավայրի մոտ և հանձնելու ստորագրություններով ուղերձը: Նա հավելել է, որ արդեն կա 4000 ստորագրություն: Մկրտչյանը նաև նշել է, որ իրենց կազմակերպությունը ստեղծվել է 2009-ին, զբաղվում է երիտասարդության ազգային-հայրենասիրական դաստիարակությամբ և կապված չէ ոչ մի քաղաքական ուժի հետ: Ժիրայր Սեֆիլյան (ծնվ. 1967, Բեյրութ, Լիբանան) - հայ ազատամարտիկ է, ռազմաքաղաքական գործիչ, «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատարը և «Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտեի» համակարգողը։ Լիբանանյան քաղաքացիական պատերազմի տարիներին մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպանությանը։ 1990 թվականից Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան, որպես ռազմական հրահանգիչ մասնակցել հայկական ջոկատների կազմավորմանը։ 1991-ից որպես մարտական հրամանատար մասնակցել է Արցախի մի շարք շրջանների պաշտպանությանը, 1992 թ. գլխավորել է «Շուշի» առանձնակի գումարտակը։ Կարևոր դերակատարում է ունեցել Շուշիի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջանների ազատագրման գործում։ Մասնակցել է ԼՂՀ Պաշտպանության բանակիկազմավորմանը, պարգևատրվել է «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանով և այլ մեդալներով։ ՀՀ բանակի փոխգնդապետ է։ Նախապես անդամակցել է ՀՅԴ-ին։ 2001-ից գլխավորում է «Ազատագրված տարածքների պաշտպանության» նախաձեռնությունը, հանդես գալիս այդ պատմական շրջանների բնակեցման օգտին։ 2006 թ. մարտընկեր Վարդան Մալխասյանի հետ ձերբակալվել է ու բանտարկվել։ Միջազգային փորձագետները գտնում են որ նրա դատավարությունը ունի քաղաքական դրդապատճառներ: 2008թ.-ին Ժիրայր Սեֆիլյանը ազատ է արձակվել` պատժաժամկետը ավարտվելուց հետո։ 2008թ.-ի աշնանը Սեֆիլյանը այլ գործիչների հետ հիմնադրեց «Միացում» ազգային նախաձեռնությունը, իսկ 2009-ի աշնանը` «Սարդարապատ» շարժումը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են |