112 պատանի դաշնակահարներ կմասնակցեն Ա. Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթին

112 պատանի դաշնակահարներ կմասնակցեն Ա. Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթին

PanARMENIAN.Net - Հունիսի 15-22-ը Երևանում կայանալու է Ա. Բաբաջանյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնը, որի շրջանակներում Հայաստանը, ԼՂՀ-ն, Վրաստանը, Ղազախստանը և Իրանը ներկայացնող 112 պատանի և երիտասարդ դաշնակահարները կմրցեն լավագույնի կոչման համար:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց մրցույթ-փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը, մրցույթն անց է կացվելու 3 տարիքային խմբերում. մինչև 10 տարեկան, 11-14 տարեկան և 15-17 տարեկան: Առաջին երկու խմբերի մասնակիցները հանդես կգան մեկ, իսկ երրորդ տարիքային խմբի մասնակիցները` երկու փուլերով: Բոլոր տարիքային խմբերում պարտադիր պայման է Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի լատվիական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանը իր հերթին նշեց, որ այս մրցույթը լավագույն ձևերից մեկն է Բաբաջանյանի ստեղծագործությունները աշխարհում հայտնի դարձնելու համար:

Ժյուրիի կազմում ընդգրկված են հայտնի մանկավարժներ և երաժիշտներ: Ժյուրիի անդամներ են Լատվայից Րաֆֆի Խարաջանյանը, Վրաստանից Լիա Նիկաբաձեն, Ռուսաստանից Ալլա Շարովան, Ղազախստանից Գուլժամիլյա Մուհամեջանովան, Հայաստանից Արմինե Գրիգորյանը և Սուրեն Զաքարյանը:

Բացի ժյուրիի կողմից տրված մրցանակներից, Հայաստանում գործող մի շարք կազմակերպություններ մասնակիցներին կպարգևատրեն իրենց սեփական մրցանակներով: Երևանի ոսկերչական գործարանում պատրաստվել են Առնո Բաբաջանյանի պատկերով մեդալներ:

5  15.06.11 - Ա. Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթին նվիրված մամլո ասուլիս
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---