Հայ փորձագետ. Առանց Ղարաբաղի մասնակցության բանակցություններում բեկում չի լինի

Հայ փորձագետ. Առանց Ղարաբաղի մասնակցության բանակցություններում բեկում չի լինի

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացնում տեղաշարժ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ բանակցություններին չի մասնակցում Ղարաբաղը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Բանակցային գործընթացից կտրուկ փոփոխություններ ակնկալելու իմաստ չկա, քանի դեռ դրանց չի մասնակցում ղարաբաղյան կողմը»,- ասել է Սաֆրաստյանը:

Այնուամենայնիվ, փորձագետը չի բացառել, որ Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ կարող է ստորագրվել Ղարաբաղի մասին որոշակի փաստաթուղթ: «Այդ փաստաթուղթը բոլորովին չի նշանավորելու կարգավորման գործընթացի ավարտ, այլ հետապնդելու է բանակցությունների շարունակության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակ»,- ասել է փորձագետը:

Կազանում հունիսի 25-ին կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---