VKontakte սոցիալական ցանցը կաշխատի vk.com նոր դոմենով

VKontakte սոցիալական ցանցը կաշխատի vk.com նոր դոմենով

PanARMENIAN.Net - VKontakte սոցիալական ցանցը մեկ ամսից ամբողջապես կաշխատի vk.com նոր դոմենով։ Այս մասին հաղորդել է ցանցի հիմնադիր Պավել Դուրովը, գրում է Lenta.ru-ն։

Ինչպես նշել է Պավել Դուրովը, նոր դոմենը 2 անգամ կարճ է, գեղեցիկ, հարմար բջջայինից գրելու համար, հեշտ հիշվող արտասահմանցի օգտագործողների համար։

Պավել Դուրովի խոսքերով, այս պահին կայքը երկու դոմեններով էլ աշխատում է և դոմենի փոփոխությունը չի ազդի տարբերանշանի և բրեդնի վրա։

VKontakte սոցիալական ցանցը համարվում է Ռուսաստանի ամենախոշոր սոցիալական ցանցը՝ մոտ 100 մլն օգտագործողներով և օրական 20 մլն այցելություններով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---