Զարուհի Փոստանջյանը խորհուրդ է տալիս պետության առաջին դեմքերին զբաղվել հանրային գործունեությամբ

Զարուհի Փոստանջյանը խորհուրդ է տալիս պետության առաջին դեմքերին զբաղվել հանրային գործունեությամբ

PanARMENIAN.Net - Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատգամավորական հարցումներ է ուղարկել ՀՀ գործող նախագահ, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին և ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին: Ինչպես հայտնում է «Ժառանգության» մամլո ծառայությունը, Զարուհի Փոստանջյանը նշյալ համալսարանների խորհուրդների նախագահներ հանդիսացող պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձանցից, ի թիվս այլ հարցերի, նաև ցանկանում է ճշտել նրանց դիրքորոշումը` հօգուտ բարձրագույն կրթության բարձրաստիճան պետական ղեկավարման պաշտոններից հրաժարական տալու վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---