Երևանի ավտոբուսներում կտեղադրվի Wi-Fi անլար ինտերնետ կապ ապահովող MyFi մոդեմ

Երևանի ավտոբուսներում կտեղադրվի Wi-Fi անլար ինտերնետ կապ ապահովող MyFi մոդեմ

PanARMENIAN.Net - Երևանի հասարակական տրանսպորտում տեղադրվելու է Wi-Fi անլար ինտերնետ կապ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց Orange Armenia ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը:

«Ծրագիրն առաջարկել է քաղաքապետարանը և մենք սիրով ընդունել ենք առաջարկը: Ինտերնետի արագությունը կլինի այնքան, որքան սովորական օգտագործողներինը»,- նշեց Լիլիթ Մարտիրոսյանը և ավելացրեց, որ ավտոբուսներում տեղադրվելու է MyFi մոդեմ, որն ապահովում է մինչև 7.2 Մբ/վ արագություն։ MyFi մոդեմին միաժամանակ կարող են միանալ 5 սարք։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---