
Շարունակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ Հայ Առաքելական եկեղեցու պատվիրակության այցը Վրաստան: Ինչպես հաղորդում է վրացական Պատրիարքարանը, հունիսի 15-ին նախատեսված է հայկական պատվիրակության այցը Նինոցմինդա: Ինչպես սպասվում է, քաղաքի կենտրոնում Գարեգին Բ-ն հանդիպում կունենա տեղի բնակիչների հետ, կայցելի Նինոցմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցին և մանկատունը:
Դրանից հետո Գարեգին Երկրորդը կայցելի Ծալկայի շրջանի Այիզմաշ գյուղը, որտեղ նույնպես կհաղորդակցվի տեղի բնակչության հետ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան մեկնարկել է հունիսի 10-ին: