Իրանը հաջող կերպով ուղեծիր է հանել «Ռասադ-1» Երկրի արհեստական արբանյակը

PanARMENIAN.Net - Իրանը հաջող կերպով ուղեծիր է հանել «Ռասադ-1» Երկրի արհեստական արբանյակը: «Ռասադ-1»-ն ամեն օր կարող է երկրի վրայով անցնել մինչև 15 անգամ և ընդունակ է կատարել նրա մակերեսի ֆոտոնկարահանում: Արբանյակի առաքելությունը, ինչպես սպասվում է, տևելու է երկու ամիս:

«Ռասադ-1»-ը նախագծվել է Թեհրանի Մալեք Աշթար Տեխնոլոգիայի ինստիտուտում: Երկրի նոր արհեստական արբանյակի գործարկման պլանների մասին հայտնի է դարձել 2010-ի հուլիսին, ի սկզբանե «Ռասադ-1»-ը պետք է գործարկվեր 2010-ի օգոստոսին: Իրանի տիեզերական ծրագիրը մեկնարկել է 2008-ի փետրվարին: Իր առաջին արբանյակն Իրանը բաց է թողել 2009-ի փետրվարին: Այն կոչվել է «Օմիդ» և այրվել է մթնոլորտում ավելի քան մեկ ամիս աշխատանքից հետո, հաղորդում է Agence France-Presse-ը` մեջբերելով իրանական արաբալեզու Al-Alam հեռուստաալիքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---