16 հունիսի 2011 - 11:37 AMT
Սերգեյ Մովսիսյան-Դավիթ Նավարա դիմակայությունում հաշիվը դեռևս հավասար է

Պրահայում ընթացող շախմատային փառատոնի շրջանակներում իրենց հանդիպումները շարունակում են հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը և Դավիթ Նավարան Չեխիայից:

Գրոսմայստերներն արդեն նախատեսված 6 պարտիաներից հանդես են եկել 3-ում: Առայժմ հաշիվը հավասար է` 1.5:1.5: Հունիսի 16-ին շախմատիստները հանգստանում են և շարունակելու են իրենց խաղերը հունիսի 17-ին:

Շախմատիստների հանդիպումներն ավարտվելու են հունիսի 19-ին: Շախմատային փառատոնի հատուկ հյուրն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն է (Հնդկաստան):