ANCA. 306 բանաձևը կոչ է անում Թուրքիային վերադարձնել եկեղեցիները և հարգել քրիստոնյաների իրավունքները

ANCA. 306 բանաձևը կոչ է անում Թուրքիային վերադարձնել եկեղեցիները և հարգել  քրիստոնյաների իրավունքները

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ներկայացված 306 բանաձևը հստակ կոչ է անում Թուրքիային վերադարձնել եկեղեցիները քրիստոնյաներին և հարգել հայերի, հույների, ասորիների, Պոնտոսի հույների իրավունքները, որոնք հազարամյակներ շարունակ ապրել են այն հողում, որն այսօր Թուրքիա է կոչվում: Այդ մասին Armenian Weekly-ին տված հարցազրույցում հայտարարել է Ամերիկայի Հայ Ազգային կոնգրեսի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ըստ Համբարյանի, 306 բանաձևի ընդունումը կարևոր է կանխելու համար կրոնական օբյեկտների ոչնչացումը, սրբությունների պղծումը և կասեցնելու համար թուրքաբնակ քրիստոնյաների հանդեպ խտրականությունը: «Այս բանաձևի ընդունմամբ ամերիկյան ժողովուրդը բարոյական պատասխանատվություն է ստանձնում պաշտպանել Թուրքիայում բնակվող քրիստոնյաների իրավունքները: Ցավոք, թուրքական կառավարությունը դեմ է դրան և ի վիճակի չէ ապահովել կրոնական հանդուրժողականություն և վերադարձնել եկեղեցիները քրիստոնյաներին»,-ասել է Համբարյանը:

Նախօրեին կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Հովարդ Բերմանը կոնգրեսական Էդ Ռոյսի հետ համատեղ ներկայացրել է 306 բանաձևը, որը կոչ է անում Թուրքիային դադարեցնել խտրականությունը Թուրքիայի քրիստոնյա բնակչության հանդեպ: Բանաձևին արդեն սատարում է 31 կոնգրեսական: Հովարդ Բերմանը նաև Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 304 բանաձևի կողմնակից է, որն օրերս նույնպես ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---