Հայաստանում ավելի քան 450 վերելակ պոտենցիալ մարդասպան է

Հայաստանում ավելի քան 450 վերելակ պոտենցիալ մարդասպան է

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքների վերելակների 30 տոկոսը պետք է հանվեն շահագործումից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը: Ինչպես հաղորդել է Պետրոսյանը, Հայաստանում գործում են շուրջ 5650 վերելակներ, որոնցից 1190-ը պատկանում են վարչական կառույցներին, 4485-ը` բնակելի համալիրներին:

«Միայն անցյալ տարի 462 վերելակներ երկրում ստացել են բացասական տեխնիկական եզրակացություն: Բացասական տեխնիկական եզրակացություն ստացած վերելակների մեծ մասը գտնվում են Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում»,- ասել է Պետրոսյանը:

Կենտրոնի տնօրենը հաղորդել է, որ վերջին 5 տարում հանրապետությունում արձանագրվել է 222 դժբախտ պատահար վտանգավոր օբյեկտներում, որոնցից չորսը` վերելակում:

4  16.06.11 - Երևանում վերելակների անվտանգությանը նվիրված մամլո ասուլիս
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---