Երևանի Ազատության հրապարակն առցանց տեսահսկողության տակ է

Երևանի Ազատության հրապարակն առցանց տեսահսկողության տակ է

PanARMENIAN.Net - Երևանում Ազատության հրապարակի շրջանում տեղադրվել է շուրջօրյա հսկողության տեսախցիկ, որը թույլ է տալիս առցանց հետևել այն ամենին, ինչ տեղի է ունենում հրապարակի տարածքում: Ազատության հարապարակում իրադարձությունների առցանց վկա կարելի է դառնալ` մտնելով http://www.myyerevan.am/camera/index5.html:

Տեղադրված տեսախցիկի միջոցով մարդիկ կարող են հետևել Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներին, որն արդեն 2 ամիս շարունակ իր կողմնակիցների հետ հանդիպում է Ազատության հրապարակում:

Սպասվում է, որ տեսախցիկներ տեղադրվելու են նաև Հանրապետության հրապարակում, Շարլ Ազնավուրի անվան հրապարակում, ինչպես նաև Մատենադարանի մոտ:

Ավելի վաղ Երևան քաղաքի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյան հայտարարել էր, որ 2011-ի առաջին կիսամյակի վերջում Երևանի տասը հասարակական վայրերում տեղադրվելու են տեսախցիկներ: Նրա խոսքերով, տեսախցիկները տեղադրվելու են մայրաքաղաքի գլխավոր հրապարակներում` Ազատության հրապարակում, Հանրապետության հրապարակում, Շառլ Ազնավուրի հրապարակում, ինչպես նաև Մատենադարանի մոտ: Միաժամանակ, Նազարյանը նշել է, որ ֆինանսական միջոցների անվաբարարության պատճառով տեսախցիկները տեղադրվելու են առայժմ քաղաքի կենտրոնում:

Նազարյանը նշել է, որ տեսախցիկների գլխավոր առավելությունն այն է, որ դրանք թույլ են տալիս հեշտ և արագ բռնել հանցագործներին և խուլիգաններին, որոնք խախտում են հասարակական կարգը: «Տեսախցիկներն աշխատելու են շուրջօրյա»,- ասել է նա և հավելել, որ դեռևս հայտնի չէ տեսախցիկների քանակը, որոնք տեղադրվելու են մայրաքաղաքում:

Հղումներ թեմայով.
11  28.04.11 - Ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---