16 հունիսի 2011 - 16:38 AMT
«Հայաստանի էլցանցերը» կկրճատեն էլեկտրաէներգիայի անջատումները և նոր բաժանորդների կմիացնեն

Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 16-ի նիստում հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ 2011թ. 18,138 մլրդ դրամի ներդրումային ծրագիրը:

Միջոցների զգալի մասը` 7,364 մլրդ դրամ, կուղղվի սպառողների էլեկտրաէներգիայի անջատման միջին տարեկան հաճախականության և տևողության կրճատմանը, 4 մլրդ դրամ կծախսվի նոր սպառողների միացման համար, ընդ որում` հաշվետու տարում էլեկտրաէներգիայի հաշվիչների փոխարինման համար ավելի քան 1,03 մլրդ դրամ կծախսվի, իսկ հնացած սարքավորումների փոխարինմանն ու անվտանգության ապահովմանն ուղղված ներդրումները կկազմեն 723 մլն դրամ: Իսկ բաշխիչ ցանցերի շահագործմանն ուղղված այլ ծախսերի համար ներդրումների ծավալը կկազմի 788,1 մլն դրամ: