16 հունիսի 2011 - 18:22 AMT
EuFoA. Բաքվին հուշել են, որ հակամարտության ուժային լուծումը կնշանակի միջազգային իրանունքի խախտում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն հստակ ազդանշան են տվել Բաքվին, որ ղարաբաղյան հակամարտության ուժային լուծումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում կլինի: Այդ մասին հայտարարել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպության քարտուղար Մայքլ Քեմբեքը:

«Այս գործընթացում ԵՄ դերը հասարակությունները խաղաղությանը նախապատրաստելու մեջ է, և եթե խաղաղ պայմանագիր արդեն կա, հասարակությունները պայմանգիրը կյանքի կոչելուն նախապատրաստելու մեջ է: Մենք սատարում ենք և ողջունում ենք այն հայտարարությունը, որ ԵՄ-ն սեպտեմբերի 1-ից կրկին հատուկ ներկայացուցիչ կունենա Հարավային Կովկասում, ինչը թույլ կտա վերականգնել ԵՄ դերն այս հակամարտության մեջ»,-հայտարարել է Մայքլ Քեմբեքը: