«Անի Ռեզորթ» նոր հյուրանոցային համալիրը պատրաստ է հյուրեր ընդունել

PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Հայաստանի մայրաքաղաքից 55կմ հեռավորության վրա գտնվող Հանքավան հանգստյան գոտում տեղի ունեցավ «Անի Ռեզորթ» նոր հյուրանոցային համալիրի բացման պաշտոնական արարողությունը:

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, դեռևս խորհրդային տարիներին ավերված «Էրեբունի» առողջարարական համալիրի տեղում ժամանակակից հյուրանոցային համալիր է կառուցվել` 40 սենյակներով և 12 քոթեջներով, որը կարող է 140 հյուր ընդունել: Համալիրի վերակառուցումը սկսվել էր 2008 թվականին, երբ արդեն «Անի Ռեզորթ» նոր հյուրանոցային համալիրի հիմնադիր և սեփականատեր Հարութ Աճեմյանը ձեռք բերեց կառույցը և անձամբ սկսեց ղեկավարել դրա մոդեռնիզացման նախագիծը:

Հյուրանոցային համալիրի մեջ $7 մլն ներդրում է կատարվել, ընդ որում, տեղական արտադրության շինանյութերով շինարարական աշխատանքների ժամանակ մոտ 2000 նոր աշխատատեղ էր ստեղծվել հիմնականում մերձակա բնակավայրերի բնակիչների համար:

Հյուրանոցային համալիրի սեփականատերը ծրագրում է ագարակ կառուցել, որտեղ կարտադրվի տեղական գյուղմթերք, ինչպես նաև կկառուցվի սահադաշտ և դահուկային ճանապարհներ:

12  17.06.11 - Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Հանքավանում տեղի ունեցավ «Անի Ռեզորթ» նոր հյուրանոցային համալիրի բացման արարողությունը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---