ՌԴ ԱԳՆ. Կազանում ղարաբաղյան կարգավորման հիմքերի նախագծի վերաբերյալ որոշում կընդունվի

ՌԴ ԱԳՆ. Կազանում ղարաբաղյան կարգավորման հիմքերի նախագծի վերաբերյալ որոշում կընդունվի

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին Կազանում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքերի նախագծի վերաբերյալ որոշում կընդունվի: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Մենք մեծ ակնկալիքներ ունենք Կազանի հանդիպումից»,- ասել է նա: Նրա խոսքով, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն առաջիկա գագաթաժողովում ենթադրվում է դիտարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսպես կոչված հիմնարար սկզբունքների մասին ամբողջական նախագիծը:

Նա նշել է, որ այդ փաստաթղթի ձևակերպումները համաձայնեցվել են երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպումների ժամանակ, որոնք կայացել են ապրիլին և հունիսին: «Կայացած քննարկումների ընթացքում հաջողվել է մոտեցնել դիրքերը մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ: Նախագահները կդիտարկեն այդ մշակումները և համապատասխան որոշում կկայացնեն»,- ասել է Ալեքսանդր Լուկաշևիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---